ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն պարբերաբար լրամշակում է բորսայի և դեպոզիտարիայի կաննոնները, ինչը պայմանավորված է գործընթացների և ընթացակարգերի անընդհատ կատարելագործմամբ, ինչպես նաև նոր ծառայությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Կանոններում առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաև կանոնների լրամշակված տարբերակների կամ նոր կանոնների պաշտոնական հաստատումից և գրանցումից առաջ կարևոր ենք համարում դրանց համակողմանի քննարկումը շահագրգիռ անձանց հետ:

Կայքի այս հատվածը նախատեսված է կանոնների և դրանցում առաջարկվող փոփոխությունների տեղադրման համար: Վերջիններս այս բաժնում տեղադրվում են նախագծերի քննարկման համար գումարվող Դիտորդ խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ: Նախագծերի հաստատումից և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ՀՀ ԿԲ-ում գրանցումից հետո փաստաթղթերի վերջնական տարբերակները տեղադրվում են կայքի Բորսայի կանոններ բաժինում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կանոնների նախագծեր


- Առցանց եղանակով ոչ հրապարակային պայմանագրային Ֆոնդերի կանոնների գրանցման կանոններ 


Ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիքներն ու առաջարկությունները խնդրում ենք ներկայացնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր իրավախորհրդատուին, հեռ.`  +374 10 54 33 21 լրաց.101:

Թարմացված է առ` 07.11.2017