ՀԱՅԿ ԵԳԱՆՅԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

Հայկ Եգանյանը ստանձնել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրենի պաշտոնը 2017թ.-ի հուլիսի 19-ին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ.-ին որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ, այնուհետև 2007-2010թթ․ ստեղծել ու ղեկավարել է Արժեթղթերով գործառույթների վարչությունը՝ համակարգելով առաջնային հրապարակային առաջարկի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում կազմակերպել է Հայաստանում առաջին հանրային պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը։

2010-2013թթ.-ին Հայկ Եգանյանն աշխատել է Լոնդոնում մասնավոր բանկային ծառայությունների ոլորտում և զուգահեռաբար հանդիսացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդատու` կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված միջազգային կառավարիչների գործարար հարաբերությունների զարգացման գծով: Շարունակելով խորհրդատվական գործունեությունը՝ 2013-2016թթ. եղել է ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահի խորհրդական, իսկ 2016-2017 թթ.-ին եղել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ԲԲԸ-ի դիտորդ խորհրդի անդամ:

Միջնակարգ կրթությունը ստացել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանում` ստանալով ֆինանսական տնտեսագիտության բակալավրի աստիճան: Այնուհետև տսացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Լոնդոնի Կայսերական քոլեջում (London Imperial College)։

Կարդալ ավելին

Կարեն Զաքարյան,Գլխավոր տնօրենի տեղակալ, Բորսայական ծառայությունների դեպարտամենտի տնօրեն, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն

Պարոն Զաքարյանն իր կարիերան սկսել է 1999 թվականին`ՀՀ Արժեթղթերի շուկայի տեսչությունից: Մինչև 2002 թվականը պարոն Զաքարյանն աշխատել է արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող մարմիններում` զբաղվելով շուկայի մասնակիցների, այդ թվում` բորսայի և դեպոզիտարիայի լիցենզավորմամբ, կարգավորմամբ և վերահսկողությամբ:

Պարոն Զաքարյանը մասնակցել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի` որպես ինքնակարգավորվող կազմակերպությունների ձևավորմանը և գրանցմանը: 2002 թվականից սկսած պարոն Զաքարյանը զբաղեցրել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպության Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Բորսայի վերակազմակերպման և NASDAQ OMX-ի կողմից ընկերությունը ձեռք բերելուց հետո պարոն Զաքարյանը վերանշանակվել է Բորսայի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում` միաժամանակ ղեկավարելով Բորսայական ծառայությունների և Բիզնեսի զարգացման դեպարտամենտների աշխատանքները:

Կարդալ ավելին

Ելենա Մելիք-Քարամովա, Գլխավոր հաշվապահ

Ելենա Մելիք-Քարամովան բորսայի գլխավոր հաշվապահն է 2004թ.-ից: Նա պատասխանատու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ընկերության ֆինանսներին և հաշվապահական հաշվառմանը վերաբերող բոլոր հարցերի, այդ թվում` բյուջեի կազմման, ֆինանսական վերահսկողության և հաշվետվական գործընթացի կազմակերպման համար:

Տիկին Մելիք-Քարամովան ունի գլխավոր հաշվապահի և ֆինանսական ծառայության ղեկավարի պաշտոնում տնտեսության տարբեր բնագավառում գործող ընկերություններում երկար տարիների աշխատանքային փորձ: 

Կարդալ ավելին
Թարմացված է առ` 12.07.2018