«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ Դիտորդ խորհուրդը նշանակվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից և բաղկացած է Նախագահից և չորս անդամից: Դիտորդ խորհուրդը սահմանում է ընկերության ընդհանուր ռազմավարությունն ու քաղաքականությունը և իրավասու է որոշումներ կայացնել դրանց առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառայությամբ այն հարցերի, որոնց քննարկման և հաստատման բացառիկ իրավունքն օրենսդրությամբ վերապահված է բաժնետերերի ընդհանուր ժողովին: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ խորհուրդը հաստատում է նաև Բորսայի կանոնները:

Էմմա Վի Շանդ, Nasdaq

Նախագահ

Էմմա Վի Շանդն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի, Եվրոպայի, Միջին արևելքի և Աֆրիկայի կապիտալի շուկաներում և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ունի գործունեության շուրջ 20 տարվա աշխատաքնային փորձ՝ ընդգրկված լինելով վերջիններիս կառավարման մարմիններում: Հանդիսանալով Nasdaq-ի ոչ-գործադիր ղեկավար և ավագ խորհրդատու՝ Էմմա  Վի Շանդն աշխատում է միջազգային մակարդակով՝ տարբեր բորսաների, վերահսկող մարմինների և կառավարությունների հետ՝ ռազմավարության, կորպորատիվ բարեփոխումների, կառավարման, կապիտալի շուկայի զարգացման և Ֆինտեխ ոլորտներում:

Էմմա Վի Շանդը Nasdaq-ի և Ստամբուլի ֆոնդային բորսայի ռազմավարական գործընկերության կոմիտեի անդամ է, ստանձնում է ոչ-գործադիր տնօրենի պաշտոն Եգիպտոսի EGYD-ում (Egypt For Information Dissemination), նա նաև ոչ-գործադիր անդամ է Քուվեյթի ֆոնդային բորսայի վերափոխման և սեփականաշնորհման կոմիտեում: Էմմա Վի Շանդը ստանձնում է հարավ-արևելյան Ասիայում Nasdaq-ի փոխտնօրենի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարում է Ասիայում և Խաղաղ օվկիանոսում Շուկաների զարգացման բաժինը:

Էմմա Վի Շանդն ունի Ֆինանսների և ներդրումների գծով բարձր որակավորում, Ավստրալիայի Ֆինանսական Ծառայությունների Ինստիտուտի անդամ է, Ավստրալիայի Տնօրենների Ինստիտուտի անդամ և շրջանավարտ, ինչպես նաև Ռիսկի Պրոֆեսիոնալ Կառավարիչների Միջազգային Ասոցիացիայի Անդամ: Նա գործունեություն է ծավալել Սիդնեյում, Պերթում, Տոկիոյում, Սինգապուրում, Ստոկհոլմում, Ժնևում, ինչպես նաև Միջին Ասիայում:

Կարդալ ավելին

Սեյրան Սարգսյան, Հայաստանի Բանկերի Միություն

Խորհրդի անդամ

Պարոն Սարգսյանը 2011թ. մարտից հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության գործադիր տնօրեն:Պարոն Սարգսյանն իր կարիերան սկսել 1996թ.-ից՝ աշխատելով Հայաստանի և ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի տարբեր կազմակերպություններում: 2006թ.-ից պրն Սարգսյանն աշխատել է Հայաստանի Բանկերի Միությունում որպես Գործադիր տնօրեն և Փոխնախագահ:

Պարոն Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի թեկնածուի գիտական աստիճան, ինչպես նաև Մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Այովայի պետական համալսարանի կողմից:

Կարդալ ավելին

Փոլ Գրահամ Էդգար, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

Խորհրդի անդամ

Փոլ Գրահամ Էդգարը 2016թ. հուլիսի 01-ից նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն: Պարոն Էդգարը Զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ HSBC խմբի անդամ ընկերություններում և միջազգային բանկային գործի ոլորտում հարուստ փորձ ունի:

Նա եղել է առևտրավարկային դեպարտամենտի սեգմենտային տնօրեն Ավստրալիայում ու Հոնգ Կոնգում և Գործառնական բանկինգ դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն՝ Մերձավոր Արևելքում: Նշանակումներ է ունեցել նաև Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Լոնդոնում:

Պարոն Էդգարն ավարտել է Մեծ Բրիտանիայում գտնվող Էդինբուրգի, Նապիեր և Մանչեսթերի համալսարանները: Նա նաև Երդվյալ բանկային մասնագետների ինստիտուտի անդամ է:

Կարդալ ավելին
Դիտորդ խորհրդի նախկին անդամներ
Թարմացված է առ` 27.09.2017