Ստորև ներկայացված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի (նախկինում` Հայաստանի Ֆոնդային Բորսա) և ՀՀ բորսայական շուկայի պատմության և զարգացման հիմնական փուլերն ու իրադարձությունները` հակառակ ժամանակագրական կարգով:

2017թ. մայիսի 16-ին, Թեհրան քաղաքում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ժամանակ, գլխավոր ասամբլեան որոշում է կայացրեց ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխելու վերաբերյալ: 1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմանդրման պահից ի վեր ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում: ԵՖԲՖ գլխամասային գրասենյակի տեղափոխմամբ` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կաջակցի ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարմանը:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Նոր, ժամանակակից համակարգի շնորհիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանում առցանց եղանակով պետական պարտատոմսեր ձեռքբերել անմիջապես պետությունից: Ունենալով ID քարտ և անվճար գրանցվելով www.gp.minfin.am կայքում՝ ֆիզիկական անձինք կարեղ են ներդրումներ կատարել ոչ միայն գանձապետական խնայողական և կարճաժամկետ պարտատոմսերում, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում, որոնցում կատարված ներդրումներից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Տեղափոխման արդյունքում պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդները կազմակերպվելու են Nasdaq-ի կողմից մշակված և գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով օժտված Genium INET էլեկտրոնային առևտրային համակարգի միջոցով: Այն տալիս է հեշտացված կարգով հայտերի մուտքագրման և միկրովայրկյանների ընթացքում գործարքների կնքման հնարավորություններ: Համակարգն ապահովում է T+1 սկզբունքով վերջնահաշվարկի իրականացումը, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս առևտրի մասնակիցներին իրացվելիության կառավարման տեսանկյունից:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Թարմացված է առ` 23.05.2017