Այս բաժինը մշտապես թարմացվելու է, հետևաբար կարող եք կրկին այցելել այն` տրվող հարցերին և դրանց պատասխաններին ծանոթանալու համար: Եթե ունեք որևէ հարց, որի պատասխանը այստեղ չեք տեսնում, կարող եք այն ուղղել Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Հասմիկ Սալնազարյանին:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա"-ն Հայաստանի Ֆոնդային Բորսայի նոր պաշտոնական անվանումն է, որը վերջինս ստացել է 2009թ.-ի հունվարի 27-ին: Միաժամանակ, “NASDAQ OMX Armenia” անվանումը օգտագործում ենք բորսան և դեպոզիտարիան միասնական կերպով հիշատակելիս: Սկսած 2009թ.-ի հունիսի 5-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հանդիսանում է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ բաժնետերը:

«NASDAQ» հապավումը նշանակում է «National Association of Securities Dealers Automated Quotations » (բառացիորեն` «Արժեթղթերի դիլերների ազգային ասոցիացիայի էլեկտրոնային գնանշում»): NASDAQ-ը ներկայումս աշխարհի ամենախոշոր էլեկտրոնային արժեթղթերի շուկան է: «OMX»-ը` ստեղծված շվեդական ֆյուչերսների և բաժնետոմսերի OM AB («Optionsmäklarna», կամ «օպցիոնների շուկա») բորսայի և Հելսինկիի Ֆոնդային Բորսայի (HEX) միավորման արդյունքում 2004թ.-ին ստեղծված բորսայի ֆիրմային անվանումն է:

2008թ.-ի փետրվարին NASDAQ-ն ու OMX-ը միացել են, ստեղծելով NASDAQ OMX Group-ը` աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունը: 

Ներկայումս բորսայում առևտուր է իրականացվում սովորական և արտոնյալ բաժնետոմսերով, կորպորատիվ պարտատոմսերով, պետական պարտատոմսերով. ռեպո և սվոպ պայմանագրերով (ՌԵՊՈ), արտարժույթով (ԱՄՆ դոլար և Եվրո), ինչպես նաև ժամկետային վարկային ռեսուրսներով

Ֆոնդային բորսայում կարող են գործարքներ իրականացնել միայն ՀՀ Կենտրոնական բանկից ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ կամ շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները: Բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` կոնտակտային տվյալներով, կարող եք ստանալ մեր կայքի այս բաժնում: Բորսայում արժեթուղթ գնել կամ վաճառել ցանկացող անհատներն ու ընկերությունները պետք է դիմեն նշված ընկերություններին:

Նման որևէ սահմանափակումներ չկան: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ Արմենիա-ի անդամների մեծ մասը ներկայումս ծառայություններ է մատուցում և տեղի, և օտարերկրացի հաճախորդներին:

Առևտրային նստաշրջաններն անցկացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, բացառությամբ ՀՀ պաշտոնական տոների: Բոլոր գործիքներով առևտրային նստաշրջանները բացվում են 11:00-ին և փակվում 15:00-ին:

Առևտրային նստաշրջանների արդյունքները ամեն օր տեղադրվում են մեր ինտերնետային կայքի «Շուկա» հատվածում (յուրաքանչյուր գործիքի գծով` իր համապատասխան բաժնում): Բացի այդ, առևտրային նստաշրջանների արդյունքների մասին տեղեկատվությունը օրական և ամսական կտրվածքով տրամադրվում է «ԱՌԿԱ» , «ԱՐՄԻՆՖՈ» և «ՄԵԴԻԱՄԱՔՍ» տեղեկատվական գործակալություններին: Ամսական կտրվածքով ավելի մանրամասն վերլուծական տեղեկատվություն կարող եք ստանալ մեր ամսական տեղեկագրերից, որոնք տեղադրված են այստեղ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն բորսայական տվյալների տրամադրման վերաբերյալ պայմանագիր ունի նաև Bloomberg և Reuters գործակալությունների հետ:

Այո: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում բորսայական առևտուրն ամբողջապես իրականացվում է ավտոմատացված առևտրային համակարգի միջոցով, և առևտրի մասնակիցները նույնիսկ կարիք չունեն ֆիզիկապես ներկա լինելու բորսայում` ֆինանսական գործիքների առք ու վաճառք իրականացնելու համար: Նրանք առևտրային համակարգին միանում են իրենց գրասենյակներում տեղադրված տերմինալներից, տեսնում համակարգ մուտքագրված գնման և վաճառքի հայտերը և հեռացված կարգով առևտուր իրականացնում: Մարդկանց ամբոխը, որը նշվեց հարցնողի կողմից, բաց աճուրդի (open outcry auction) մի մասն է, որը տեղի է ունեցել ներկայումս զարգացած երկրներում` բորսաների ստեղծման և զարգացման սկզբնական փուլերում: Այսպես կոչված “առևտրային փոսերը” (“trading pits”) մի շարք երկրներում դեռևս պահպանվում են` թեև ավելի շատ իբրև ավանդույթ, քանի որ միջազգային շուկաներում բորսայական առևտուրն այսօր արդեն գրեթե ամբողջությամբ էլեկտրոնային առևտրային համակարգերի միջոցով է իրականացվում:

Ոչ: Առևտրային համակարգին միանալու և առևտուր իրականացնելու հնարավորություն ունեն միայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և բորսայի անդամ կամ շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները: Դուք կարող եք բորսայի համակարգի միջոցով առևտուր իրականացնել միայն դառնալով նշված ընկերություններից մեկի կազմում և անունից գործող առևտրի մասնակից:

Թափուր տեղեր ունենալու դեպքում այդ մասին հայտարարություն ենք տեղադրում մեր ինտերնետային կայքում և Հայաստանում գործող կարիերայի պորտալներում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն աշխատանքի ընդունման հավասար և արդար պայմաններ է ապահովում բոլոր թեկնածուների և հավակնորդների համար: Ցանկացողները կարող են նաև դիմել` ստաժավրման մեր ծրագրում ընդգրկվելու համար:

Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացման գործում անգնահատելի է խելացի և բանիմաց երիտասարդների ներդրումը: Հենց այդ պատճառով էլ որոշել ենք իրագործել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ստաժավորման ծրագիրը: Եթե ստացել կամ ստանում եք բիզնեսին, ֆինանսներին, իրավունքին, տեղեկատվական տեխնոլոգիաներին կամ այլ բնագավառներին վերաբերող կրթություն և ցանկանում եք փորձ ձեռք բերել աշխարհի 20 երկրներում գործող գլոբալ ընկերությունում աշխատանքի փորձ, կարող եք դիմել` ստաժավորման ծրագրում ընդգրկվելու համար: Ստաժավորման ընթացքում պատկերացում կստանաք կապիտալի շուկայում գործունեության հիմունքների մասին, ինչպես նաև հնարավորություն կունենաք ձեր գիտելիքներն ու հմտությունները կիրառել գործնական խնդիրներ լուծելու ժամանակ:NASDAQ OMX-ում ստաժավորման ծրագրին մասնակցելու համար պարտադիր է անգլերեն լեզվի անթերի իմացությունը:

Ստաժավորման ծրագրում ընդգրկվել ցանկացողները կարող են լրացնել այս դիմումի ձևը և այն ռեզյումեի հետ միասին ուղարկել info@nasdaqomx.am էլեկտրոնային հասցեով` իբրև նամակի թեմա նշելով “Internship”: Ստաժավորման համար դիմումների ընդունումն ու ընտրված թեկնածուների հետ հարցազրույցներն անցկացվում են շարունակական կարգով:

Այո, կարող են մասնակցել նաև ԲՈՒՀ-երի ուսանողները` ծրագրին տրամադրելով իրենց օրվա միայն մի մասը: