«Ֆինտեխը բորսայական ինդուստրիայում» միջազգային համաժողով:

15.06.2017

2017թ.-ի հունիսի 15-ին ք. Երևանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից կազմակերպվեց ֆինանսական տեխնոլոգիաներին նվիրված միջազգային համաժողով՝ «Ֆինտեխը բորսայական ինդուստրիայում» խորագրով: Համաժողովին ներկա էին 23 կազմակերպությունների ներկայացուցիչներ 8 երկրներից, այդ թվում՝ նեկայացուցիչներ տարբեր երկրների բորսաներից, ՀՀ Կենտրոնական բանկից, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ), դեպոզիտար գործառնությունների սպասարման ծրագրային լուծումներ տրամադրող Percival ընկերությունից, crowdfunding ֆինանսավորում իրականացնող Funderbeam ընկերությունից և այլն:

Համաժողովի առաջին մասում կազմակերպվել է պանելային քննարկում ֆինանսական տեխնոլոգիաների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ, որը վարում էր ՎԶԵԲ-ի տեղական արժութային և կապիտալի շուկաների զարգացման վարչության ղեկավար Անդրե Կուսվեկը: Քննարկման Բանախոսներն էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Percival ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Ռիչարդսոնը, Funderbeam ընկերության համահիմնադիր և նախագահ Ուրմաս Պեյկերը, ինչպես նաև ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն և Եվրասիական ֆոնդային բորսաների գլխավոր քարտուղար՝ Կոնստանտին Սարոյանը:  

Պանելային քննարկմանը հաջորդած աշխատաժողովի ժամանակը մասնակից բորսաները և ֆինտեխ ընկերությունները ներկայացրել են իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիական լուծումները՝ կատարելով փորձի փոխանակում և հաստատելով փոխադարձ գործարար կապեր:

Ներկայացումներ:

- SEE link (անգլերեն), պրն. Անդրե Կուսվեկ, տեղական արժութային և կապիտալի շուկաների զարգացման վարչության ղեկավար, ՎԶԵԲ

- Depend (անգլերեն), պրն. Քրիստոֆեր Ռիչարդսոն, գլխավոր տնօրեն, Percival Software

- Ստարտափերի ֆինանսավորման ապագան (անգլերեն), պրն. Ուրմաս Պեյկերը, համահիմնադիր և նախագահ, Funderbeam

- Էլեկտրոնային քվեարկություն. նոր հնարավորություններ բաժնետերերի և թողարկողների համար (ռուսերեն), պրն. Անդրեյ Դենիսով, Կորպորատիվ գործողությունների զարգացման ղեկավար, Ազգային հաշվարկային դեպոզիտարիա

- ՖինՏեխ ստարտափերի հետ փոխհարաբերությունների ձևերը և ուղղությունները, Մոսկվայի ֆոնդային բորսայի փորձը (ռուսերեն), պրն. Արտյոմ Ժելեզնովը, Ֆոնդային բորսայի ռազմավարության ղեկավարի տեղակալ, Մոսկվայի ֆոնդային բորսա

- Պետական պարտատոմսերի մանրածախ առևտրի առցանց (on-line) համակարգ (անգլերեն),Արմենուհի Հովակիմյան, Բիզնեսի զարգացման կառավարիչ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա

Թարմացված է առ` 22.06.2017