Կայքի այս էջում ներկայացված են մանրամասներ ՆԱՍԴԱՔ ՕԷՄՔՍ Արմենիայի կողմից կազմակերպված կամ օժանդակած մրցույթների վերաբերյալ:

 

2012թ. ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՒ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)`  կենսաթոշակային և
աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ)`
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամի 
և 
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ
 
ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՒ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՄ ՄՈԴԵԼԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայով

Մրցույթի վերաբերյալ

Մրցույթի  նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների մասին իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև  խթանել վերոհիշյալ թեմայի քննարկումն ուսանողների շրջանում: 

Նախապատվությունը տրվելու է այն աշխատանքներին, որոնք կպարունակեն նոր գաղափարներ կենսաթոշակային բարեփոխումների եւ տնտեսության զարգացման վերաբերյալ, ինչպես նաեւ առաջ կքաշեն դրանց փոխազդեցությունը փաստող  նոր հիմնավորումներ: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի  բոլոր ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:  

Ռեֆերատների ներկայացման կարգը

  • Ռեֆերատները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով հայերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեին`info@plm.am` նշելով «essay competition» նամակի վերնագրում: 
  • Ռեֆերատի ծավալը`  5-10 էջ (1 էջ = 1800 նիշ):
  • Բոլոր օգտագործված  նյութերին պետք է ներկայացնել պատշաճ  հղումներ,  վերջում ներկայացնել գրականության ցանկը:  
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ աշխատանք:
  • Ռեֆերատները, ինչպես նաև համապատասխան դիմումը, անձնագրի, սոցիալական քարտի և ուսանողական տոմսի պատճենները  պետք է ուղարկվեն 2012թ. մինչև  մայիսի 2, ժամը` 17:00  info@plm.am  էլեկտրոնային հասցեին:    

Մեզ համար նախընտրելի է , որ  ռեֆերատները  ներկայացվեն Word ծրագրով, էջի ֆորմատը` A4, տեքստի տառատեսակը՝ Times New Roman (անգլերենի համար), չափը`12 կամ  Sylfaen (հայերենի համար), չափը 11, տողերի միջև հեռավորությունը՝ 1.5, եզրերը՝ 1.5 սմ վերևից և ներքևից, 3 սմ ձախ և 1.5 սմ աջ կողմերից:

Գնահատող հանձնաժողովը և գնահատման կարգը

Հաղթողները կընտրվեն գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են  ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԿՀԻԿ հիմնադրամի,  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների նախարարության փորձագետները:  

Ռեֆերատները  կգնահատվեն  10  բալանոց  համակարգով`  ստորև  նշված  չափանիշների համապատասխան: Վերջնական գնահատականը կկազմի յուրաքանչյուր չափանիշի համար նշված գործակիցներով բազմապատկված բալերի հանրագումարը`

  1. նոր և/կամ հետաքրքիր միտք, գաղափար՝ 0.5
  2. մասնագիտական ճիշտ ներկայացում և վերլուծություն՝ 0.3
  3. ճիշտ կառուցվածք, ուղղագրություն և մտքերի տրամաբանական շարադրում՝ 0.2

Մրցանակներ
Լավագույն 3 ռեֆերատների համար ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի կողմից սահմանված են հետևյալ մրցանակները` 

1 տեղ`Apple iPad

2 տեղ`NETBOOK

3 տեղ`e-Book Reader

Մրցույթի կազմակերպիչները հեռախոսազանգով և  էլկետրոնային փոստով  կապ կհաստատեն հաղթողների հետ և  կտեղեկացնեն մրցույթի արդյունքների ու ամփոփիչ միջոցառման վերաբերյալ:  Խնդրում ենք. ուշադիր լրացնել  անձնական տվյալները, հեռախոսահամարը  և էլեկտրոնային հասցեն դիմումի մեջ: Պարգևատրված աշխատանքները կտեղադրվեն մրցույթի կազմակերպիչների պաշտոնական կայքէջերում` www.plm.amwww.ePension.am, www.nasdaqomx.am

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել  ԱՄՆ  ՄԶԳ  ԿԱԲԾ ծրագրի օգնականներ Հասմիկ Հովհաննիսյանին և Լիլիթ Ասլամազյանին`+37410 529 334, 529 335, 529 336 (ներքին համար` 10) հեռախոսահամարներով: 

Ռեֆերատի պատրաստման համար անհրաժեշտ օգտակար տեղեկատվություն եւ հավելյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, կարող եք այցելել.
www.plm.am, www.epension.am, www.abcfinance.am, www.nasdaqomx.am:

Թարմացված է առ` 30.03.2017