Կատեգորիա: Միջոցառումներ

Հայտարարվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» մրցանակաբաշխության հաղթողները:

06.02.2017

2016թ. փետրվարի 3-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, որի շրջանակներում պարգևատրվում են Բորսայի և Դեպոզիտարիայի առավելագույն ակտիվություն դրսևորած անդամները:

2016թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ են տրվել հետևյալ անվանակարգերում`

- Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,
- Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,
- Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում,
- Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում,
- Բորսայի լավագույն անդամ գեր-անվանակարգում,
- Լավագույն գործընկեր առևտրի մասնակից անվանակարգում:

2016թ.-ի արդյունքներով Դեպոզիտարիայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում`
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում,
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում,
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար,
- Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ,
- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ,
- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից:

«Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ -ն: Լավագույնների եռյակում էին նաև «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող դարձավ «Արարատբանկ» ԲԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ -ն` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արդշինբանկ» ՓԲԸ -ին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ին:

«Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում» հաղթող դարձավ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Արցախբանկ» ՓԲԸ -ն և «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ -ն:

«Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում հաղթող է ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արարատբանկ» ԲԲԸ-ին և «Ամերիաբանկ» ՓԲԸ -ին:

Անցկացված փակ քվեարկության արդյունքում «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի առևտրի մասնակից Հասմիկ Մաթևոսյան:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ -ն:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում այս տարի հաղթող դարձավ«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Լավագույնների եռյակում էին նաև «Արմենբրոկ» ԲԲԸ -ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ -ն:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ին:

«Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում հաղթող դարձավ «Արմենբրոկ» ԲԲԸ-ն, որտեղ առաջադրված էին նաև «Արարատբանկ» ԲԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

«Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ» գեր-անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն: Լավագույնների շարքում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

«Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից» անվանակարգում հաղթող դարձավ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի աշխատակից Ռուզաննա Աբրահամյանը: Առաջադրված թեկնածուների շարքում էին «Արմենբրոկ» ԲԲԸ-ի աշխատակից Էլմիրա Ղալումյանը և«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի աշխատակից Լուսինե Դավթյանը:

Մրցանակաբաշխության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել մեր կայքի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» էջը: 

Թարմացված է առ` 27.03.2017