Կատեգորիա: Միջոցառումներ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հրավիրում են աուդիտորական կազմակերպությունների

30.10.2018

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հրավիրում են աուդիտորական կազմակերպությունների՝ 2018 թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ իրականցնելու համար:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հրավիրում են միջազգային համբավ և համապատասխան որակավորում ունեցող աուդիտորական կազմակերպությունների ներկայացնել առաջարկ հետևյալ ծառայությունների համար.

  1. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի 2018 թ.-ի համախմբված տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ
  2. «Հայաստանի կենտրոկան դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 2018 թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների  անկախ աուդիտ

Հաշվետվությունները պետք է ներակայացվեն մինչև 2019թ․-ի ապրիլի 23-ը երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։

Առաջարկը պետք է ներառի աուդիտորական կազմակերպության ամփոփ նկարագիրը, յուրաքանչյուր ծառայության արժեքը (ներառյալ բոլոր հարկերը և ծախսերը) առանձին, ինչպես նաև աշխատանքների իրականացման ամփոփ ժամկետները։

Խնդրում ենք ներկայացնել առաջարկը մինչև սույն թվականի նոյեմբերի 9-ը ներառյալ, հետևյալ հասցեներով՝

Էլեկտրոնային՝              info@nasdaqomx.am

Թղթային՝                      ՀՀ, ք. Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5Բ

Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել  +374 10 543 321 լրաց. 104

Թարմացված է առ` 08.11.2018