Կատեգորիա: Միջոցառումներ

Հայտնի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխության հաղթողները

24.10.2018

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ամփոփեցին «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխության արդյունքները:

2017թ.-ի արդյունքներով մրցանակներ հանձնվեցին հետևյալ ավանդական անվանակարգերում `

  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ - Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ - Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում
  • ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ - Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում
  • ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ - Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ - Բորսայի լավագույն անդամ` գեր անվանակարգ (Grand Prix)
  • ԱՐՄԵՆԲՐՈԿ - Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում
  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ - Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր - պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում
  • ԱՐՄԵՆԲՐՈԿ - Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր - ռեեստրավար
  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ - Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ
  • ԱՐՄԵՆԲՐՈԿ - Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ
  • ԷԼՄԻՐԱ ՂԱԼՈՒՄՅԱՆ (Արմենբրոկ) - Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից
  • ՀԱՍՄԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ (ՎՏԲ-Հայաստան բանկ) - Լավագույն գործընկեր առևտրի մասնակից

«Լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին, և նպատակն է խրախուսել ֆինանսական շուկայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ընկերություններին: Ավելի մասնրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր կայքի «Բորսայի լավագույն անդամ 2017» էջը:

Թարմացված է առ` 26.10.2018