Կատեգորիա: Բորսա

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին շնորհվել է ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի (AMRBB8) շուկա ստեղծողի կարգավիճակ:

10.01.2018

Տեղեկացնում ենք, որ 2018թ.-ի հունվարի 10-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ -ին շնորհվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (AMRBB8) շուկա ստեղծողի կարգավիճակ:

Շուկա ստեղծողի կարգավիճակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

Շուկա ստեղծողների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ:

Թարմացված է առ` 11.01.2018