Կատեգորիա: Ցուցակում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական բաժնետոմսերը թույլատրվել են առեվտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

05.12.2017

2017թ.-ի դեկտեմբերի 05-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի ազատ (C) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:   

Բանկի լրացուցիչ տեղաբաշխված արժեթղթերը ներառում են 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 483,230 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMARBKS10ER4), որոնք բորսայում շրջանառվելու են ARBK բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում  է 1,760,731 բաժնետոմս:

Թարմացված է առ` 11.12.2017