Կատեգորիա: Ցուցակում

ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

14.07.2017

2017թ.-ի հուլիսի 14-ին Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:  

Բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 200,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 8.455% տոկոսադրույքով և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMBSTBB21ER4) բորսայում կշրջանառվեն BSTBB1 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ Բանկի նշված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 27-ին, որի ընթացքում ընկերությունը ներգրավել է 2,005,573,856.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000.13 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.4545%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.3481%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են մեր կայքի«Ֆինանսական գործիքներ» բաժնում:   

 

Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի մասին

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության տասնմեկ անդամ երկրների կողմից: ՍԱԶԲ հիմնադիրներն են Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան: ՍԱԶԲ-ը գործունեություն է ծավալում 1999 թ.-ից: Բանկը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` անդամ երկրներում իրականացնելով առևտրի և նախագծերի ֆինանսավորում,  երաշխիքների տրամադրում, ինչպես նաև ներդրումներ կատարելով մասնավոր ձեռնարկություններում և պետական նախագծերում:  ՍԱԶԲ-ը ստացել է «A-» վարկանիշ «Ստանդարդ ընդ Փուրս» և «A2» վարկանիշ  «Մուդիս» գործակալության կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.bstdb.org:

Թարմացված է առ` 14.07.2017