Շուկա ստեղծողները (մարքետ-մեյքերները) կապիտալի շուկայի կարևորագույն մասնակիցներից են, քանի որ նրանք նպաստում են արժեթղթերի իրացվելիության բարձրացմանը` շարունակական գնման և վաճառքի գնանշումներ ապահովելով առևտրային համակարգում: Եթե արժեթուղթն ունի շուկա ստեղծող, ապա տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերը կարող են վստահ լինել, որ ցանկացած պահի ի վիճակի կլինեն դրանք վաճառել բորսայական շուկայում: Բարելավելով արժեթղթերի իրացվելիությունը, շուկա ստեղծողները նպաստում են նաև արժեթղթերի շուկայի ընդհանուր արդյունավետության բարձրացմանը:

Կոդ Բորսայի անդամ Շուկա ստեղծող սկսած Հապ. Թողարկող Ցուցակ/ ազատ շուկա Թույլատրման ամսաթիվ
ARART «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 26.07.2017 AMRBB7 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ Abond 26.07.2017
ARART «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 14.07.2017 BSTBB1 ՍԱԶԲ Abond 14.07.2017
ARART «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 12.05.2017 FNCAB2 «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Bbond 12.05.2017
ARART «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 13.03.2017 FNCAB1 «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Bbond 13.03.2017
ARART «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 08.02.2017 AMRBB3 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ Abond 08.02.2017
ARART «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 25.01.2017 AMRBB2 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ Abond 25.01.2017
ARART «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 01.07.2016 AMRBB1 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ Abond 01.07.2016
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 13.06.2017 ANLBB2 «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ Abond 13.06.2017
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 12.06.2017 UNIBB2 «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Bbond 08.06.2017
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 27.04.2017 ANLBB3 «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ Abond 27.04.2017
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 31.03.2017 ARBBB2 «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Cbond 17.02.2017
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 10.02.2017 ARBBB1 «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Bbond 10.02.2017
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 25.01.2017 ANLBB1 «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ Abond 20.01.2017
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 30.06.2016 UNIBB1 «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ Abond 29.06.2016
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 10.02.2016 UNIB «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ A 10.02.2016
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 26.06.2015 SWISB1 «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Bbond 05.05.2015
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 26.06.2015 SWISB2 «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Bbond 05.05.2015
ARMBR «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ 26.06.2015 SWISB3 «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Bbond 13.05.2015
CAINV «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ 26.05.2017 COVSB2 «Կոնվերս բանկ» ՓԲԸ Abond 26.05.2017
CONVS «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 27.01.2016 LPSFB1 «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1» Հիմնադրամ Bbond 27.01.2016
CONVS «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 27.01.2016 LPSFB2 «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1» Հիմնադրամ Bbond 27.01.2016
FCMAR «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ 14.07.2017 BSTBB1 ՍԱԶԲ Abond 14.07.2017
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 06.12.2016 GLBLB3 «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ Bbond 05.12.2016
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 06.12.2016 GLBLB4 «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ Cbond 05.12.2016
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 21.11.2016 ARBKB2D «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Bbond 18.11.2016
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 12.08.2016 ARBKB2C «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Bbond 10.08.2016
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 08.07.2016 ARBKB2B «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Bbond 06.07.2016
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 25.12.2015 ARBKB2A «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Bbond 18.12.2015
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 03.12.2015 GLBLB1 «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ Bbond 02.12.2015
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 17.07.2015 ARBKB9 «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Bbond 14.07.2015
RNESA «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ 26.06.2014 ARBKB8 «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Bbond 26.06.2014
SWISS «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ 20.04.2017 AMRBB4 «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ Abond 20.04.2017
SWISS «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ 09.12.2016 NMCCB2H «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ Abond 09.12.2016
SWISS «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ 24.11.2016 NMCCB2G «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ Abond 23.11.2016
SWISS «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ 23.10.2014 NMCCB2C «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ Abond 22.10.2014
SWISS «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ 17.07.2014 NMCCB2B «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ Abond 11.07.2014
SWISS «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ 02.04.2010 AHEK «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ B 29.10.2009

Հայաստանի ֆոնդային բորսայում շուկա ստեղծողի գաղափարը ներդրվեց 2006թ.-ի դեկտեմբերին: Շուկա ստեղծողի կարգավիճակ կարող է ստանալ բորսայի այն անդամը, որը բավարարարում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Շուկա ստեղծողի կանոնների պահանջներին. շուկա ստեղծողները, մասնավորապես, ստանձնում են հետևյալ պարտավորությունները.

  • առևտրային նստաշրջանի բացման պահից առավելագույնը 10 րոպե հետո մինչև առևտրային նստաշրջանի փակման պահը տվյալ դասի արժեթղթերով անընդհատ ապահովել երկկողմանի գնանշում,
  • երկկողմանի գնանշման ընթացքում գնման և/կամ վաճառքի հայտի բավարարման դեպքում երեք րոպեում ապահովել նոր երկկողմանի գնանշում,
  • երկկողմանի գնանշման ընթացքում ապահովել տվյալ դասի արժեթղթերի համար սահմանված նվազագույն գնանշման ծավալը` մասնակի բավարարման պայմանով (նվազագույն գնանշման ծավալը որոշվում է ելնելով թողարկողի կապիտալիզացիայից, Շուկա ստեղծողի կանոններով սահմանված կարգով),
  • առևտրային նստաշրջանի ընթացքում արժեթղթերով երկկողմանի գնանշումը կատարել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կանոններով սահմանված սպրեդի սահմաններում,
  • նույն առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ դասի արժեթղթերով երկկողմանի գնանշման փաստացի կատարված յուրաքանչյուր երեք փոփոխության հաշվարկով տվյալ առևտրային նստաշրջանի ընթացքում կնքել առնվազն մեկ գործարք:
Թարմացված է առ` 26.07.2017