«Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն

«Մաքուր երկաթի գործարան» փորձա-արդյունաբերական գործարանը հիմնադրվել է 1969 թվականին և զբաղվել է Հայաստանում բացահայտված Հրազդանի երկաթահանքից ուղիղ վերականգման եղանակով, առանձնահատուկ հատկություններով oժտված մաքուր երկաթ ստանալու արտադրության կազմակերպմամբ: Զուգահեռ, գործարանում վերամշակվել են ԽՍՀՄ-ից ստացվող մետաղական թափոնները (ծլեպները), և վերահալմամբ ստացվել են լեգիրացված պողպատներ:  

Ներկայումս «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մոլիբդենի խտանյութ վերամշակող առաջատար ձեռնարկությունը: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, և առ այժմ միակն է, որ արտադրում է նաև մետաղական մոլիբդեն:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.pureironplant.am:

 

Թարմացված է առ` 21.03.2017