Այն ընկերությունները, որոնք ցանկանում են դուրս գալի արժեթղթերի շուկա, սակայն ինչ-ինչ պատճառներով առայժմ պատրաստ չեն բորսայում ցուցակվելու հայտ ներկայացնել, կարող են դիմել բորսա` իրենց բաժնետոմսերը կամ պարտատոմսերը, համապատասխան  C և Cbond ազատ շուկաներում առևտրին թույլատրելու համար:

Պահանջներ.

Բաժնետոմսերի ազատ C շուկայում ընդգրկվել ցանկացող ընկերությունների նկատմամբ ոչ մի հատուկ պահանջներ նախատեսված չեն: Թույլատրվելով բորսայական առևտրին, ընկերությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում` ներդրողներին ներկայացնելու իրենց ֆինանսական ցուցանիշներն ու ընկերության գործունեությանը վերաբերող այլ տեղեկատվությունը:

Այն բաժնետոմսերը, որոնց թողարկողը ճանաչվել է անվճարունակ կամ գտնվում է լուծարման  գործընթացում, այդ թվում` սնանկության հետևանքով, չեն կարող թույլատրվել առևտրին նույնիսկ ազատ շուկայում: 

Պահանջներ. 
Պարտատոմսերի ազատ Cbond շուկայում առևտրին թույլատրվելու համար նախատեսված միակ պահանջն է թողարկման նվազագույնը 100 մլն ՀՀ դրամի ծավալը և թողարկողի գործունեության նվազագույնը մեկ տարվա պատմությունը: Cbond ազատ շուկա են թույլատրվում նաև դրամական շուկայի գործիքները, մասնավորապես, մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերը: 

Այն պարտատոմսերը, որոնց թողարկողը ճանաչվել է անվճարունակ կամ գտնվում է լուծարման գործընթացում, այդ թվում` սնանկության հետևանքով, չեն կարող թույլատրվել առևտրին նույնիսկ ազատ շուկայում:

Արժեթուղթը բորսայական առևտրին թույլատրելու գործընթացը նման է ցուցակման գործընթացին. համապատասխան տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կայքի Ինչպե՞ս ցուցակվել բաժինը, ինչպես նաև ծանոթանալ Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններին: Ծառայությունների սակագները սահմանված են Սակագների մասին կանոններով:

Բորսայական առևտրին թույլատրման հետ կապված հարցերով կարող եք դիմել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Ցուցակման ղեկավար Ներսես Հակոբյանին, հեռ.` +374 10 54 33 21 լրաց.120:

Թարմացված է առ` 20.04.2017