ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակվել ցանկացող ընկերությունները անցնում են նախապատրաստական հետևյալ փուլերը.

  • ընկերության կառավարման լիազորված մարմինը (բաժնետերերի ընդհանուր ժողովը կամ Դիտորդ խորհուրդը) որոշում է կայացնում դիմել բորսա` արժեթղթերի ցուցակման հայտով, 
  • մշակվում և ՀՀ Կենտրոնական բանկում (ՀՀ ԿԲ) գրանցվում էազդագիրը,
  • բաժնետերերի ռեեստրի վարման պայմանագիր է կնքվում Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) հետ,
  • ՀԿԴ-ն ցուցակվող/առևտրին թույլատրվող արժեթղթերին շնորհում էտարբերակիչ ծածկագիր,
  • ցուցակման հայտը` կից բոլոր փաստաթղթերով ներկայացվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիային:

Այսպիսով, եթե մտածում եք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակվելու մասին, ապա առաջարկում ենք ներբեռնել նաև Ցուցակման հայտի ձևը, որը լրացվում և ներկայացվում է բորսային` ցուցակման կամ առևտրին թույլատրման գործընթացի շրջանակներում, ինչպես նաև Արժեթղթերի ցուցակման և/կամ առևտրին թույլտվության պայմանագրի ձևը: Փաստաթղթերը կարող եք գտնել էջի աջ մասում։

Պայամանագիրը թողարկող ընկերության հետ կնքվում է բորսայի կողմից ցուցակման հայտի հիման վրա արժեթղթերի ցուցակման կամ բորսայական առևտրին թույլատրման մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո:

Ցուցակման հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոնների 13-րդ գլխի 61-րդ կետում։  

Ցուցակման հայտը` կից բոլոր փաստաթղթերով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիային պետք է ներկայացվի մեկ օրինակից` թղթային կրիչով, ինչպես նաև ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ցուցակման ղեկավարին` էլեկտրոնային փոստով:

Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման գործընթացի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ բորսայի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Ցուցակման բաժնի ղեկավար Ներսես Հակոբյանին, հեռ.` +374 10 54 33 21 լրաց.120:

Թարմացված է առ` 31.03.2017