ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում առկա են ցուցակվող ընկերությունների և նրանց արժեթղթերի նկատմամբ տարբեր մակարդակի պահանջներ նախատեսող հետևյալ բորսայական ցուցակները.

Բաժնետոմսերի համար.

Հիմնական ցուցակ (A)

Պահանջներն են` 

  • Բաժնետոմսերի հաշվարկային  ընդհանուր արժեքը` 1 մլրդ ՀՀ դրամ,
  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
  • Գործունեության վերջին երեք տարիներն ավարտված են զուտ շահույթի դրական մեծությամբ,
  • Գրանցված սեփականատերերի նվազագույն թիվը` 100 սեփականատեր,
  • Բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը` նվազագույնը 15%,
  • Առնվազն 1 շուկա ստեղծողի առկայություն:

- Երկրորդային ցուցակ (B)

Պահանջներն են`

  • Բաժնետոմսերի հաշվարկային  ընդհանուր արժեքը` 500 մլն ՀՀ դրամ,
  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
  • Բաժնետոմսերի ազատ շրջանառող մասը` նվազագույնը 10%:

 

Կորպորատիվ պարտատոմսերի համար.

- Հիմնական ցուցակ (Abond)

Պահանջներն են`

  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 3 տարի,
  • Թողարկման նվազագույն ծավալը` 500 մլն ՀՀ դրամ,
  • Առնվազն 1 շուկա ստեղծողի առկայություն:

- Երկրորդային ցուցակ (Bbond)

Պահանջներն են`

  • Թողարկողի կողմից իրականացվող գործունեության նվազագույն ժամկետը` 2 տարի,
  • Թողարկման նվազագույն ծավալը` 250 մլն ՀՀ դրամ:

Այն ընկերությունների արժեթղթերը, որոնք չեն համապատասխանում վերը նշված չափանիշներին, կարող են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից թույլատրվել բորսայական առևտրին` բաժնետոմսերի և պարտատոմսերի համար նախատեսված, համապատասխանաբար, C և Cbond ազատ շուկաներում: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կայքի Առևտրին թույլատրում բաժինը:

ՆԱՍԴԱՔ ՕՄԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակվելու կամ առևտրին թույլատրվելու հայտ ներկայացնող բոլոր ընկերությունները պետք է իրենց բաժնետերերի ռեեստրի վարումն իրականացնեն Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միջոցով:

Ցուցակման գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք ծանթոանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններին: Համապատասխան ծառայությունների սակագները կարող եք գտնել Սակագների մասին կանոններում:

Ցուցակման հետ կապված հարցերով կարող եք դիմել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաի Ցուցակման ղեկավար Ներսես Հակոբյանին, հեռ.` +374 10 54 33 21 լրաց.120:

Թարմացված է առ` 31.03.2017