Անվանում՝ Կորպորատիվ ծառայությունների մասնագետ

Պայմաններ՝ Լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբ՝ Հնարավորինս շուտ

Տևողություն՝ Մշտական՝ 3 ամիս փորձաշրջանով

Գտնվելու վայր՝ Երևան

Վերջնաժամկետ՝ 30 դեկտեմբերի 2018

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան փնտրում է Կորպորատիվ ծառայությունների մասնագետ իր Դեպոզիտար համակարգի սպասարկման թիմին միանալու համար։ Մասնագետի հիմնական պարտականութնունների մեջ են մտնելու Դեպոզիտար համակարգի անդամների գործունեության վերահսկողությունը և սպասարկումը։

Աշխատանքային պարտականություններ՝

    Համակարգի անդամների աշխատակիցների ատեստավորման գործընթացի կազմակերպում,

    Համակարգի անդամների գործունեության սպասարկում,

    Համակարգի անդամների գործողությունների հսկողության իրականացում,

    Պահառուական գործառույթների շրջանակներում հսկողության իրականացում,

    Հաշվետվությունների կազմում և ներկայացում,

    Անմիջական ղեկավարի այլ հանձնարարականների կատարում:

Անհրաժեշտ որակավորումներ՝

    Բակալավրի կոչում կամ համարժեք որակավորում ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,

    Առնվազն 2 տարվա փորձ ֆինանսական հատվածում,

    Արժեթղթերի գործառնությունների հետ կապված բիզնես գործընթացների իմացությունն առավելություն է,

    Depend ծրագրի իմացությունն առավելություն է,

    Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն,

    Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հետևյալ էլ. Հասցեին՝ careers@nasdaqomx.am, նամակի վերնագրի հատվածում նշելով  Կորպորատիվ ծառայությունների մասնագետ:

Թարմացված է առ` 30.11.2018