«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որն ունի շուրջ 17 տարվա պատմություն: Համընթաց շարժվելով արդի տեխնոլոգիական զարգացումների հետ` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկային տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ:

2009թ.-ի հունիսից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կազմում է գործում «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն: Առաջնորդվելով մեկ թիմ, մեկ նպատակ սկզբունքով` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հանդիսանում են արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային կարևորագույն ինստիտուտներ և ապահովում են Հայաստանի կապիտալի շուկայի արդյունավետ գործունեությունը:


Ծանոթացեք մեր նոր առաջարկին: 

Ֆոնդի գրանցման համար խնդրում ենք այցելել www.fundnet.am:

Արդեն իսկ կարող եք ներբեռնել ցուցակման գործընթացի թարմացված ուղեցույցը:

նորություններ Բաժանորդագրվել -

21.02.2018

21.02.2018թ.-ին տեղի է ունեցել AMGN60294227 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի տեղաբաշխման լրացուցիչ աճուրդ:

ավելին
20.02.2018

21.02.2018թ.-ին տեղի է ունենալու AMGN60294227 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի տեղաբաշխման լրացուցիչ աճուրդ:

ավելին
20.02.2018

20.02.2018թ.-ին տեղի է ունեցել AMGN60294227 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

ավելին
Թարմացված է առ` 07.02.2018